Загрузка...

Սերժ Սարգսյան. Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, ապա թող ձերբակալեն

Загрузка...
Загрузка...

<<Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, ապա թող ձերբակալեն>>, —   ըստ հավաստի տեղեկությունների, այսպիսի հայտարարություն է արել ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ  նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դահլիճում  «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի 4-րդ հոսքի շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնման արարողությունից հետո, պատասխանելով շրջանավարտներից մեկի հարցին, թե արդյոք ՙչի վախենում նախագահը, որ մի օր էլ երկրում ապօրինությունների շղթան կհասնի իրեն և իրեն էլ կձերբակալեն>>:

Загрузка...

«Ինչպես հայտնի է` ոչ մի բանից չի վախենում միայն կատարյալ հիմարը: Ես 1988-ից հետո, իրոք, վախեցել եմ `վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը` Լեռնային Ղարաբաղը,  ինչը, իհարկե,  շատ մեծ ու իրական վտանգ կբերեր մեր հայրենիքի մնացած ու վերջին մասի համար: Բայց հազարավոր, տասնյակ հազարավոր նվիրյալների հետ միասին նայելով այդ վախի աչքերի մեջ՝  մենք կարողացել ենք հաղթահարել այդ վախը՝ պատերազմի ձեզ հայտնի արդյունքներով:  Հիմա ես վախենո՞ւմ եմ, թե՞ չեմ վախենում: Հիմա էլ եմ վախենում.  վախենում եմ անպատասխանատու պոպուլիստների` մեր հայրենիքի  համար կործանանար քաղաքականությունից: Իմ անձի հետ կապված վախենալու որևէ բան  չունեմ: Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե  ինձ ձերբակալելով մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը կհամարվեն ամբողջովին բացահայտված, եթե ինձ ձերբակալելով մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, եթե ինձ ձերբակալելով Լեռնային Ղարաբաղի բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, ապա թող ձերբակալեն: Գիտեք, ինչպես ասացի, միայն կատարյալ հիմարը չի վախենում ոչ մի բանից: Իմ կարծիքով՝ վախկոտ են համարվում այն մարդիկ, ովքեր ինչ-որ ազդեցությունների հետևանքով հաճախ փոխում են իրենց որոշումները: Ես որոշում փոխող չեմ, երբեք չեմ փոխել իմ որոշումը: Եթե իմ բացակայությունը հասարակությունից կնպաստի, որ տնտեսական  հեղափոխությունը շատ մեծ թափ ստանա և հայրենադարձների հոսքն այնքան մեծանա Հայաստան, որ մենք դրանով ուղղակի հպարտանանք, թող ձերբակալեն: Ավելին չեմ ուզում ասել, որովհետև, ինչպես հայտնի է, ես խոստացել եմ պարզ ու անկեղծ զրույց ունենալ մեր քաղաքացիների հետ, և դրա ժամկետը մոտենում է», — ասել է Սերժ Սարգսյանը:

Աղբյուրը՝ https://arminfo.info/

Загрузка...

1 просмотров всего, 1 просмотров сегодня

Загрузка...

Be the first to comment on "Սերժ Սարգսյան. Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, ապա թող ձերբակալեն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ